«ԼԵԳՈ-ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին և գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության շինարարության ոլորտում։
Ընկերության հիմնական գործունեությունն է տարբեր նշանակության շենքերի և շինությունների կառուցումը, վերակառուցումը և շինարարական աշխատանքների իրականացումը։
Մեր առաջնահերթությունն է ապահովել շինարարական աշխատանքների որակյալ կատարումը, պահպանել սահմանված տեխնիկական պահանջները և ձևավորել վստահելի ու երկարաժամկետ համագործակցություն պատվիրատուների հետ։
