«ԼԵԳՈ-ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին և գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության շինարարության ոլորտում։
Ընկերության հիմնական գործունեությունն է տարբեր նշանակության շենքերի և շինությունների կառուցումը, վերակառուցումը և շինարարական աշխատանքների իրականացումը։
Ընկերությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է որակի, հուսալիության, պատասխանատվության և մասնագիտական մոտեցման սկզբունքներով։
«ԼԵԳՈ-ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի թիմը բաղկացած է 34 աշխատակցից, որոնք ներգրավված են ընկերության շինարարական գործունեության կազմակերպման և իրականացման գործընթացներում։
Մեր առաջնահերթությունն է ապահովել շինարարական աշխատանքների որակյալ կատարումը, պահպանել սահմանված տեխնիկական պահանջները և ձևավորել վստահելի ու երկարաժամկետ համագործակցություն պատվիրատուների հետ։
Ընկերության տնօրեն է հանդիսանում Գևորգ Զաքարյանը։
Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի վերակառուցում
Պատվիրատու՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Պայմանագրի համար՝ ՀՀԿԳՄՍՆԲՄԱՇՁԲ-24/3
Աշխատանքների անվանումը՝ Երևանի Մ. Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի վերակառուցման՝ տաք-անցումային հատվածի քանդման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներ։
Նախագիծը ներառում է գոյություն ունեցող տաք-անցումային հատվածի քանդման և նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներ։
